Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Ի՞նչ հաճախությամբ է պետք մազերը շամպունով լվանալ. news.am

Ի՞նչ հաճախությամբ է պետք մազերը շամպունով լվանալ. news.am

Ի՞նչ հաճախությամբ մազերը լվանալ շամպունով, որպեսզի դրանք առողջ մնան ու լավ տեսք ունենան: Ոմանք ասում են, որ որքան հազվադեպ՝ այդքան լավ, մյուսները հավաստիացնում են, որ պարտադիր՝ ամեն օր: Իրականում, ինչպես գրում է Foxnews.com-ը, մազերը լվանալը մարդու անհատական գործն է, ու դրանք լվանալու հաճախությունը կախված է մազերի տեսակից, Ձեր ակտիվության մակարդակից ու մի շարք այլ գործոններից:

Ինչպե՞ս է ազդում շամպունը ու ինչի՞ համար է այն առհասարակ պետք

Երբ մենք երկար ժամանակ չենք լվանում մազերը, գլխի մաշկի վրա կուտակվում են ճարպ (որը արտադրվում է հենց օրգանիզմի կողմից, որպեսզի պաշտպանի մազերն ու մաշկը) եւ փոշի: Շամպունները պարունակում են լվացող նյութ, գրեթե նույնը, ինչ պարունակում են լոգանքի գելերն ու սպասք լվանալու հեղուկը, որն օգնում է մաշկից ու մազերից մաքրել ճարպի ու փոշու ավելցուկները:

Ձեր մազերի տեսքը հիմնականում պայմանավորված է դրանց տեսակով՝ եթե մազերն ուղիղ են ու բարակ, ճարպը  հեշտությամբ ծածկում է դրանք ամբողջ երկայնքով, ինչի հետեւանքով մազերն արագ կպչուն են դառնում ու կեղտոտ թվում: Խիտ ու խուճուճ մազերը բոլորովին այլ տեսք ունեն, քանի որ ճարպը չի կարողանում դրանք նույնքան արագ ծածկել, որքան ուղիղ մազերը:

Հենց դրա համար էլ ոճաբանները խորհուրդ են տալիս խիտ ու խուճուճ մազերն ավելի հազվադեպ լվանալ, քան բարակ ու ուղիղ մազերը: Ուղիղ մազեր ունեցողներից ոմանց խորհուրդ է տրվում դրանք ամեն օր լվանալ, իսկ ալիքավոր մազեր ունեցողներին՝  մի քանի օրը մեկ : Ամենից հազվադեպ խորհուրդ է տրվում լվանալ խուճուճ մազերը:

Մազերը խորհուրդ են տալիս հաճախ լվանալ նաեւ նրանց, ովքեր շատ են պարապում ու շատ քրտնում, ինչպես նաեւ՝ ճարպոտ մաշկ ունեցողներին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից  2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...

Վարակաբանություն
Ազատվում ենք մազերի հետ կապված խնդիրներից՝ մեղրով շամպունի օգնությամբ
Ազատվում ենք մազերի հետ կապված խնդիրներից՝ մեղրով շամպունի օգնությամբ

Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը...

Մազաթափությունը կանգնեցնող դեղատնային միջոցներ. 168.am
Մազաթափությունը կանգնեցնող դեղատնային միջոցներ. 168.am

Ստորև ներկայացվում են մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք...

Ինչու են մազերը ձմռանը տուժում
Ինչու են մազերը ձմռանը տուժում

Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...

Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am
Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...

Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը
Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը

Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են...

Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am
Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am

Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...

Բնական միջոց թեփի դեմ. 168.am
Բնական միջոց թեփի դեմ. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։  Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...

Յուղերը՝ մազերի համար. 168.am
Յուղերը՝ մազերի համար. 168.am

Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...

Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am
Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am

Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...

Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am
Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am

Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...

Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ
Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ

Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...

Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am
Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am

Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...

Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am
Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am

Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...

Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am
Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am

Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ